峷ϳ

333



Եկեք օգնենք համայնքներին միասին

HDP հիմնադրամը իրականացրեց չորս ամսյա ծրագիր (նոյեմբերի 1, 2008 - փետրվարի 28, 2009), որը ֆինանսավորվել էր ՄԱԿ ի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից (OHCHR): Ծրագրի նպատակն էր համապատասխան դասընթացների միջոցով խթանել հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրումը դպրոցում, ինչպես նաև ապահովել նրանց համար ներառական միջավայր: Ծրագիրն իրականացվեց Երևանի թիվ 135 դպրոցում, որտեղ իրականացվում էր ներառկան կրթություն: (ավելին)

Students at roundtable Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին դասընթացներ և կլոր սեղան քննարկումներ աշակերտների, ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ: Դասընթացների նպատակն էր նպաստել ներառական կրթության զարգացմանը, հաշմանդամների հանդեպ վերաբերմունքի փոփոխմանը, ինչպես նաև ապահովել դպրոցում հավասար հնարավորություններ, լիարժեք ինտեգրում և հանդուրժողական միջավայր: Դասընթացների ընթացքում ծրագրի իրավաբանը և ծրագրի սոցիալական աշախատողը մասնակիցներին ներկայացրին կրթության ոլորտում ՀՀ ում գործող օրենքներն, ինչպես նաև բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է Հայաստանը: Ներառական կրթության գաղափարի շուրջ վերաբերմունքի փոփոխման համար սոցիալական աշխատողը ներկայացրեց երեխա, ծնող և ուսուցիչ հարաբերություններիդրսևորման տարրերը:

&nbs;

&nbs;

Presenters at roundtable HDP հիմնադրամի աշխատակիցները կազմակերպեցին նաև թվով 4 կլոր սեղան քննարկումներ: Քննարկումներին մասնակցեցին ուսուցիչները, 8-10 տարեկան աշակերտները և նրանց ծնողները` ընդհանուր թվով 25 մասնակից: Քննարկումների նպատակն էր նպաստել մասնակիցների` միմյանց միջև երկխոսություն սկսելուն, հնարավորություն տալ հաղորդակցվելու, իրենց կարծիքը հայտնելու և իրենց առաջարկություններով հանդես գալու:

Debating disabilities Կլոր-սեղան քննարկումները ընթանում էին միմյանց ուղղված ակտիվ հարցադրումներով, ինչն էլ նպաստում էր մասնակիցների միջև հանդուրժողականություն դրսևորելուն և հնարավորինս ներառում ապահովելուն: Սա մեծ հնարավորություն էր ծնողների համար իրենց կարծքիքները իրենց երեխաների և ուսուցիչների ներկայությամբ ազատորեն արտահայտելու համար: Դա հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ծրագրի աշխատակիցների, քանի որ վերջիններս իրենց զրույցների ընթացքում գրեթե միշտ շեշտում, էին, որ ներառական միջավայր ապահովելու գործում մեծ դեր ունեն թե ծնողները և թե աշակերտները: Եվս մի կարևոր հանգամանք. ծնողները և ուսուցիչները պնդում էին այն կարծիքը, որ բոլոր կողմերն էլ ունեն պարբերաբար վերապատրաստման և ոսուցման կարիք:

Շատ հուզիչ և տպավորիչ էր այն փաստը,, որ սեմինարների ընթացքում մասնակիցները բնական էին համարում հատուկ կարիքներով երեխաների հետ միասին սովորելը և սիրով օգնում էին նրանց հարմարվել դպրոցի պայմաններին(տեղաշարժվել մի տեղից մյուսը, բացատրել ինչ-որ բաներ, եթե նրանք դժվարանում էին լսել կամ հասկանալ):

Four essays posted on wall Կլոր-սեղան քննարկումները ընթանում էին միմյանց ուղղված ակտիվ հարցադրումներով, ինչն էլ նպաստում էր մասնակիցների միջև հանդուրժողականություն դրսևորելուն և հնարավորինս ներառում ապահովելուն: Սա մեծ հնարավորություն էր ծնողների համար իրենց կարծքիքները իրենց երեխաների և ուսուցիչների ներկայությամբ ազատորեն արտահայտելու համար: Դա հնարավոր եղավ իրականացնել շնորհիվ ծրագրի աշխատակիցների, քանի որ վերջիններս իրենց զրույցների ընթացքում գրեթե միշտ շեշտում, էին, որ ներառական միջավայր ապահովելու գործում մեծ դեր ունեն թե ծնողները և թե աշակերտները: Եվս մի կարևոր հանգամանք. ծնողները և ուսուցիչները պնդում էին այն կարծիքը, որ բոլոր կողմերն էլ ունեն պարբերաբար վերապատրաստման և ոսուցման կարիք:

Ծրագիրը հնարավորություն տվեց դպրոցի աշխատակիցներին համագործակացության կապեր ստեղծելու Հավատ, Վորլդ Վիժն, Նռանի, Փրկություն, Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ևս զբաղվում են հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերով:

Այսպիսով, այժմ դպրոցի անձնակազմը պատրաստ է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել դասընթացներ մյուս ուսուցիչների և աշակերտների համար: Այս պատրաստակամությունը և ներգրավված լինելու ցանկությունը նույնպես խոսում են ծրագրի դրական հաջողության մասին, ինչն էլ ծրագրի հիմնական սպասվելիք արդյունքն էր:

гٳϳݻ

۷

γٳ

ٻ






c www.hdp.org All rights reserved