峷ϳ      

ǽ / ݻ / г۳

ܳǷdz



Ներառում արվեստի միջոցով

2009 թվականի   հ ունվարի 1 -ից HDP հիմնադրամը սկսե ց իրականաց նել   Աշխատանքի հավասար հնարավորություններ հ աշմանդամ ություն ո ւ նեցող մարդկանց համար ծրագիրը, որը ֆինանսավորվում էր KAP MATRA Փոքր դրամաշնորհների Project coordinators ծրագրի կողմից ( Նիդեռլանդների Թագավորության դեսպանատուն ): Ծրագիրն իրակնացվեց Երևանի երեք համայնքներում` Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի, որի թիրախ խումբ ն էր նշված 3 համայնքներ Sylfaen;mso-ansi-language:HY">ում բնակվող թվով 90-100 #1392;աշմանդամություն ունեցող մարդիկ: Ծրագրի հիմնական գործընկերներն էին <<Զբաղվածության Պետական Գործակալություն>> ծառայությունը այդ թվում վերը նշված համայքների զբաղվածության տարածքային կենտրոնները, ինչպես նաև հաշմանադմության հարցերով զբաղվող հասրակա կան կազմակերպու թ յունները (ՀԿ):

Ծրագրի հիմնական նպատակն էր  խթանել աշխատանքի հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ներառված 3 համայնքներում՝ քաղաքականության փոփոխման միջոցով: Ըստ ծրագրի՝ գործատուները պետք է առաջնորդվեն հաշմանդամների համար նախատեսված աշխատանքային նորմերով եւ հնարավորություն ընձեռեն նրանց աշխատել ըստ իրենց կարողությունների և հմտությունների:

Ծրագրի շրջանակներում  սոցիոլոգը   վերը<  նշված 3 համայնքներում իրականացրե ց ,"մի  հետազոտություն, որն  իր  մեջ  ներառում  էր   60  խոշոր  եւ միջին  գործատուներ (յուրաքանչյուր  համայնքից 20 գործատու), պարզելու  համար  հետևյալը.

    Խոչընդոտներ,  որոնց  գործատուները  հանդիպում  են  հաշմանդամ  մարդկանց  աշխատանքի  ընդունելիս,

  նրանց  կարիքները  եւ  թափուր աշխատատեղերը, որ  կարող  են զբաղեցնել հաշմանդամություն ունեցող մարդիկ,

  Նշված  համայնքներում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ իրենց աշխատանքի իրավունքի մասին տեղեկացված լինելու աստիճանը:

  Նշված համայքների գործատուների մոտ աշխատանքային ներքին կարգապահական կանոնակարգի առկայությունը

Persons from Ministry of Labor and Social Affairs Հետազոտությունը ցույց տվեց, որ ուսումնասիրված 60 կազմակերպություններում կան ընդամենը 22 հաշմանդամ աշխատող, եւ 10.082 աշխատողներից միայն 59-ն են հաշմանդամ: Նրանցից շատ քչերն էին տեղյակ իրենց իրավունքների, արտոնությունների եւ "Աշխատավարձի մասնակի փոխհատուցման" պետական ծրագրի մասին: Հարկ է նշել նաեւ, որ համեմատած 2008 թ-ի տվյալների հետ, 2009 թ-ին Զբաղվածության կենտրոնում գրանցված հաշմանդամների թիվը բավական բարձր է::

Տարբեր կազմակերպությունների եւ կառույցների հետ համագործակցությունը մեծապես օգնեց HDP հիմնադրամի աշխատակիցներին իրականություն դարձնելու ծրագրի նպատակները:Մենք նաեւ շատ սերտ համագործակցել ենք Ունիսոն ՀԿ-ի հետ հետ, որը նույնպես զբաղվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորելով: Նրանք մեզ օգնեցին կազմելու հաշմանդամների աշխատանքային իրավունքները կարգավորող փաստաթղթի նախնական տարբերակը՝ տրամադրելով իրենց տարիների ընթացքում կուտակած փորձն ու նյութերը:

Ընտրված համայնքների  գործատուները գնահատեցին   HDP հիմնադրամի  նախաձեռնությունը, որ  ուշադրության< է արժանացրել հաշմանդամ մարդկանց աշխատանքի իրավունքի պաշտպանությունը ՀՀ-ում  եւ ներգրավվել է այդ խնդրին լուծում տալու գործընթացի մեջ:

Group at a round-table Debating disabilities Ծրագրի   HDP-ն  կազմակերպեց  երեք  կլոր-սեղան  քննարկումներ, որին մասնակցեցին  ընտրված  համայնքների  միջին  եւ  խոշոր  գործատուները,Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության, աշխատանքի  պետական  տեսչության, < Զբաղվածության Պետական Ծառայություն > Գործակալության և տարածքային  զբաղվածության կենտրոնների, ինչպես նաև տեղական  ինքնակառավարման  մարմինների և շահագրգիռ կազմակերպությունրի ներկայացուցիչներ և որ ամենակարևորն է հաշմանդամություն ունեցող անձինք ևս ակտիվորեն մասնակցություն ունեցան կլոր-սեղան քննարկումների ընթացքում:

Կլոր-սեղան քննարկումների ընթացքում ծրագրի սոցիոլոգ Յուլիա Մելքոնյանը ներկայացրեց իր կողմից պատրաստված հետազոտության արդյունքները, այնուհետև ծրագրի իրավաբան Անահիտ Աղաբեկյանը ներկայացրեց սոցիոլոգի հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, որը մեծ հավանության արժանացավ <<Զբաղավածության Պետական Գործակալություն>> ծառայության կողմից: Վերջինս առաջարկեց նաև այն այսուհետ կցել գործատուի հետ կնքվող <<Աշխատավարձի մասնակի փոխհատուցում>> պայմանագրին: Կարգապահական կաննոնները պարունակում են ընդհանուր դրույթներ, որոնք պարտադիր բնույթ են կրում բոլոր աշխատակիցների համար, ինչպես նաև այն պարունակում է դրույթներ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար: Սա ևս ծրագրի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել, քանի որ ծրագրի ընթացքում իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել էր, որ գործատուների մեծամասնությունը չունեն մշակված  >կարգապահական կանոնակարգեր, իսկ այն գործատուները որոնց մոտ առկա էր այն, այնտեղ բացակայում էին դրույթներ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ:

Կլոր-սեղան քննարկումների ընթացքում մասնակիցները ևս հանդես եկան իրենց առաջարկություններով, որոնք ևս ներառվեցին աշխատանքային ներքին կարգապահական կանոնների մեջ:

Final workshop with participation of project beneficiaries Ուշագրավ է, որ <<Զբաղվածության Պետական Գործակալություն>> ծառայության ներկայացուցիչները բավականին ակտիվ էին մասնակցում : Դա ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության խնդիրը շարունակում է մնալ որպես արդի խնդիր ՀՀ կառավարության, Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների այլ պետական շահագրգիռ կողմերի համար:

Ծրագրի ընթացքում կազմակերպվեց երեք վերապատրաստման դասընթաց` աշխատանք գտնելու հմտությունների մասին, ընտրված համայնքների թվով 115 հաշմանդամների համար (յուրաքանչյուր համայնքից 35 մասնակից): HDP-ն պայմանագիր կնքեց Հայ Քոնսալթ վերապատրաստման ընկերության հետ, որն էլ տրամադրեց դասընթացների նյութերն եւ անցկացրեց դասընթացները: Համպատասախան փորձագետ- մասնագետները շոշափեցին աշխատանքի տեղավորվելու համար բոլոր կարեւոր խնդիրները ՝ գործատուների պահանջները աշխատանքային շուկայի պահանջարկը, ինքնակենսագրական գրելու հմտություններ, աշխատանքի որոնման եւ ընդունման գործընթացը, թափուր աշխատատեղեր գտնել, տեղեկություններ գործատուների մասին եւ այլն:

Հասարակության լայն շերտերի մեջ հաշմանդամների իրավունքների մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով HDP-ն հրատարակեց տարբեր բրոշյուրներ եւ փաստաթղթեր: Այս բրոշյուրներ եւ բուկլետները բաժանվեցին ծրագրի շահառուների, շահագրգիռ անձանց ու գործընկեր կազմակերպությունների շրջանում, որը ևս հանդիսանում էր ծրագրի լուսաբանման գործիքներից մեկը:

Հունիսի 30-ին, HDP-ն անցկացրեց եզրափակիչ սեմինարը, որին մասնակցեցին ծրագրի շահառուները, գործատուները, կառավարության ներկայացուցիչները, ծրագրի անմիջական գործընկերները, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցներն ու այլ շահագրգիռ կողմերը: Սեմինարի ընթացքում HDP հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տեր- Ղազարյանը և ծրագրի մենեջեր Սարգիս Մանուկյանը ներկայացրին ծրագրի վերջնական արդյունքները, ձեռքբերումներն ու, իհարկե, ծրագրի ընթացքում առաջացած խոչընդոտները: Եզրափակիչ սեմինարի ընթացքում գործատուներն ու հաշմանդամները նւյնպես հանդես եկան իրենց ելույթներով եւ դիտողություններով: Նրանք բարձր գնահատեցին այս ծրագրի կարեւորությունը, քանի որ այն բարձրացնում է տեղեկացվածությունը հաշմանդամների մասին եւ խթանում է հավասար աշխատանքի իրավունքները հաշմանդամների եւ գործատուների միջեւ: HDP հիմնադրամի նախաձեռնությամբ սեմինարի վեջում գործատուները ստորագրեցին փոխըմբռնաման հուշագիր , որն էլ հիմք հանդիսացավ հետագա համագործակցության համար:

 

гٳϳݻ

۷

γٳ

ٻ





 


www.hdp.org All rights reserved