峷ϳ      

ܳǷdz



 

Ներառում արվեստի միջոցով

2009 թ-ի հունվարին HDP հիմնադրամը սկսեց իրականացնել "Ներառում արվեստի միջոցով" ծրագիրը,որը ֆինանսավորվում էր Jonas հիմնադրամի կողմից: Այս ծրագրի նպատակն էր նպաստել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև հանդուրժողականություն սերմանել նրանց մեջ եւ խթանել նրանց ներառումը հասարակություն` արվեստի, կրթության եւ իրենց իրավունքների ճանաչման միջոցով: Ծրագիրը իրականացվեց Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում՝ ներառելով ընդհանուր թվով 173 մարդ

Children with disabilities hanging on a tree trunk at one of the historic sites. Ծրագրի շրջանակներում իրականացված բոլոր  միջոցառումները ուղղված էին թիրախային խմբերի միջև` կրթություն ստացած եւ կրթությունից դուրս մնացած  ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների անդամների միջև ավելի սերտ, անկաշկանդ շփմանը և նրանց միջ համագործակցությ ա ն  հաստատ մանը

Ծրագրի ընթացքում HDP-ն հանդիպումներ է ունեցել հաշմանդամության հարցերով զբաղվող կազմակերպությունների, նախկին գործընկերների եւշահառուների հետ: Այս հանդիպումների ընթացքում HDP-ն ձեռք բերեց նոր  գործընկերներ  որոնք էլ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ տրամադրեցին հաշմանդամ երեխաների մասին: Ծրագրի աշխատակազմը ուսումնասիրեց այդ կազմակերպությունների գործունեությունը, բոլոր ձեռքբերումները՝ ընտրելով իր համար 2 երկու նոր գործընկեր կազմակերպություն Նուռ (Արմավիրի  մարզ) եւ Աստղացոլք (Գեղարքունիքի  մարզ):

Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին մի քանի էքսկուրսիաներդեպի տարբեր  պատմական հուշարձաններ եւ վայրեր շուրջ 80 երեխաների եւ նրանցընտանիքի անդամների մասնակցությամբ:

Children with disabilities giving a puppet show Այս այցերը օգնեցին մասնակիցներին ձեռք բերելու հաղորդակցական հմտություններ, նրանք սովորեցին, թե ինչպես պետք է դրսևորեն իրենց հասարակության մեջ ավելի վստահ և լիարժեք զգալու համար: Օրինակ, նրանցից շատերը կյանքում առաջին անգամ առանց ծնողների մասնակցեցին մեր կազմակերպած Ամառային ճամբարին: Մասնակիցներից շատերի համար սա միանգամայն նոր միջավայր էր իրենց կարողությունները և ունակությունները ազատորեն դրսևորելու և իրենց հասարակության մեջ որպես լիիրավ անդամ զգալու համար: Ճամբարի մասնակիցների ընդհանուր թիվը ավելի քան 250 էր, որոնցից 40-ը հատուկ կարիքներով երեխաներ էին:

Բացի վերը նշված միջոցառումներից, HDP-ն նախաձեռնեց մեկ այլ կարևոր գործողություն, որը ևս նպատակաուղղված էր հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը և ներառմանը: Խոսքը վերաբերում է տիկնիկային ներկայացումների կազմակերպմանը հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաների մասնակցությամբ: Սա նոր հնարավորություն էր երեխաների համար իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները դրսևորելու և զարգացնելու համար:

Children with disabilities singing a song with appropiate sign gesticulates Երեխաներին տիկնիկային թատրոնի արվեստին ծանոթացնելու համար այց կազմակերպվեց դեպի Երեւանի Ազգային տիկնիկային թատրոն թվով 95 հաշմանդամ երեխաների մասնակցությամբ: Ներկայացումից հետո մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով: Նմանատիպ միջացաոռւմները հնարավորություն ընձեռեցին հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ տիկնիկային արվեստի վերաբերյալ, այլ նաև նրանց ուշադրությունը հրավիրվեց ևս մեկ այլ կարևոր հանգամանքի վրա, այն է տիկնիկային արվեստը որպես ներառման միջոց: Փորձը ցույց է տալիս, որ տիկնիկային ներկայացումների միջոցով հատուկ կարիքներ ունեցող երեխաները զարգացնում են իրենց թե մտավոր, թե խոսքային և թե ֆիզիկական ընդունակությունները և կարողությունները:

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի մասնավոր դպրոցներից մեկում HDP-ն կազմակերպել էր տիկնիկային ներկայացում մտավոր խնդիր ունեցող երեխաների մասնակցությամբ: Միջոցառման երկրորդ հատվածում լսողական խանգարոււմ ունեցող երեխաները ցուցադրեցին փոքրիկ ներկայացումներ ժեստերի միջոցով: Այնուհետեւ դպրոցի աշակերտները, թվով 60 հոգի, իրենց հյուրընկալված երեխաների համար երգեցին հատուկ երգ սուրդոթարգմանությամբ, որն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում. <Մենք միասին ենք... մենք ՁԵԶ հետ ենք>: Բոլորի աչքերը լի էին արցունքով: Հյուր եկած երեխաները շատ հուզված էին, բայց միառժամանակ նաև երջանիկ էին: Միջոցառման վերջում մասնակիցները դիտեցին նաև Ես հերոս եմ " ֆիլմը: Ֆիլմի ավարտից հետո գրեթե բոլոր աշակերտները, ուսուցիչները և ծնողները մոտեցան մեզ արտահայտելու իրենց հուզմունքն ու երախտագիտությունը: Դպրոցի տնօրենն այնքան ոգևորված էր հաջողությամբ, որ մեզ առաջարկեց հետագայում ևս կազմակերպել նմանատիպ միջոցառումներ իրենց դպրոցում:

Երեխաների շահերի պաշտպանությանն ուղղված HDP-ի հաջորդ քայլը եղավ երեք վավերագրական ֆիլմերի ցուցադրումը, որոնց պատրաստումը հանարովր դարձավ Jonas հիմնադրամի միջոցով: Ես հերոս եմ եւ Եթե դու թևեր ունես ֆիլմերը ցուցադրվեցին ոչ միայն Երեւանում (մայրաքաղաքում), այլ նաեւ Գեղարքունիքի, Արմավիրի մարզերում, եւ Լոռիում` բնակչության ավելի մեծ զանգվածի տեղեկացնելով երեխաների խնդիրների մասին: Երրորդ` Միայն սեր ֆիլմը ցուցադրվեց Երեւանում. Ֆիլմը հաշմանդամ երեխաների հմտությունների, տաղանդի եւ կարողությունների մասին է, որ, ցավոք սրտի, հաճախ անտեսվում են հասարակության կողմից: Մինչդեռ նրանք բոլորն էլ իրավունք ունեն իրենց զգալու որպես հասարակության լիիրավ անդամ և, որ ամենակարևորն է, նրանք կարիք ունեն սիրո և հոգատարության: Եվ ֆիլմի հիմնական ուղերձը սերն է: Անկախ ամեն ինչից, այս երեխաները հոգատարության,սիրո և սիրված լինելու կարիք ունեն,: Ֆիլմի հերոսները երեք հատուկ կարիքներով երեխաներ են. Նարեկը 10 տարեկան սայլակավոր հաշմանդամ է, Լևոնը 11 տարեկան է և ունի խոսքի խնդիր, իսկ Աշոտը 7 տարեկան է, ունի հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներ:

Ֆիլմերի ցուցադրումից հետո HDP-ն ստացավ բազմաթիվ զանգեր, որով մարդիկ արտահայտում էին իրենց կարեկցանքը երեխաների համար եւ ուզում էին ամեն կերպ օգնել ֆիլմում նկարահանված երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Օրինակ Մարիետան ֆիլմը դիտելուց անմիջապես հետո զանգահարեց HDP-ի գրասենյակ եւ պատրաստակամություն հայտնեց Նարեկին նվիրաբերելու մի ամերիկյան քայլակ: Մենք շատ ուրախացանք եւ սիրով Մարիետայի ու Նարեկի համար հանդիպում կազմակերպեցինք, որ նա ստանա իր նվերը:

Narek and his new walker Եվս մի հաճելի անակնկալ HDP-ի աշխատակիցների համար. հեռախոսազանգ ստացանք Նիդեռլանդների թագավորությունից Մեր հայրենակից Արթուրը` դիտելով մեր ֆիլմը շատ էր հուզվել եւ իր պատրաստակամությունը հայտնեց իր առաջիկա Հայաստան այցի ժամանակ Նարեկին նվիրաբերել մի քայլակ. 2009թ-ի օգոստոսին իրենց Հայաստան կատարած այցի ժամանակ Արթուրը եւ իր ընտանիքի անդամները այցելեցին Նարեկի տուն եւ նվիրեցին իրենց նվերը: Նարեկն ու իր ընտանիքը շատ ուրախացան, երբ տեսան այն. Դա մի ժամանակակից եվրոպական քայլակ էր առջևում զամբյուղով և իր բոլոր հարմարություններով:

 

гٳϳݻ

۷

γٳ

ٻ





 


www.hdp.org All rights reserved