峷ϳ      

ܳǷdz



 

Արվեստ ընդգրկվելու համար վերջնական տարբերակ

2010 թ. Հունվարին սկսվել է Հաշմանդամ երեխաների ներգրավումը մշակույթի համար նախագծի իրականացումը, հիմնված Ջոնաս հիմնադրամի կողմից: Այս նախագծի հիմնական նպատակն է աջակցել տաղանդավոր երեխաներին և ինտեգրել հաշմանդամ երեխաներին մշակույթի, երաժշտության և դրամատիկ ներկայացումների միջոցով:

Children with disabilities in musical and art classes. Որպեսզի իրագործեինք մեր նպատակը, իրականացվել են շատ տարբեր միջոցառումներ Հաշմանդամ երեխաների ներգրավումը մշակույթի համար նախագծի հետ, որը 2010թ. Հոկտեմբերի 30-ին պաշտոնապես իրականացվել է HDP հիմնադրամի կողմից: Իրականացման սկզբնական շրջանում HDP շարունակում էր իր համագործակցությունը տեղի` Երևանի և տարածաշրջանի գործընկերների հետ` Ալավերդի /Լուռու մարզ/, Դիլիջան /Տավուշի մարզ/, Արմավիր /Արմավիրի մարզ/: Այնուհետև HDP հիմնադրամը ընտրեց Երևանի N 135 հատուկ դպրոցը, որպես դպրոցի աշխատակազմ և հիմնական գործընկեր իր գործունեություններով, ինչպես նաև վոկալ մասնագետ, ով փորձ ունի աշխատելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ:

Երաժշտական և մշակութային դասընթացները, որոնք առաջարկված էին դպրոցների միջև, համագործակցող հատուկ կարիքներ ունեցող և չունեցող երեխաների հետ, թույլ են տալիս հաշմանդամ երեխաներին ինտեգրավել և ներառվել իրենց հասակակիցներին: Դա նույնպես օգնում է երեխաներին զարգացնել իրենց ֆիզիկական և մտավոր ունակությունները, թույլ է տալիս ներկայացումների ընթացքում լինեն ավելի ակտիվ և ստեղծագործական, որն իր հերթին օգնում է դրական ազդեցություն ունենալ զարգացնելու ինքնա հաստատումը:

HDP հիմնադրամը նաև երեխաների համար իրականացրել է տարբեր էքսկուրսիաներ լինելու ավելի ներառված և ավելի շատ սոլորելու իրենց երկրիի մասին: Առաջին էքսկուրսիան տեղի է ունեցել Հայաստանի հին պատմական քաղաքներից մեկում` Էջմիածինում, որը թույլ է տալիս երեխաներին ծանոթանալ իրենց պատմությանը:

Հաջորդ գործունեությունը եղել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղում` համագործակցելով Հույսի Կամուրջ ՀԿ Դիլիջանի մասնաճյուղի հետ: Գրեթե 50 երեխաներից 25%-ը մասնակցում էին դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ ուսանողները ցուցաբերում էին իրենց տաղանդը երաժշտության և դերասանության միջոցով, մինչ դեռ մնացած անդամները աջակցում էին և քաջալերում էին նրանց: Միջոցառումից հետո Հույսի Կամուրջ ՀԿ ղեկավար Սուսաննա Մատինյանը և HDP հիմնադրամից Հաշմանդամ երեխաների ներգրավումը մշակույթի համար նախագծի ղեկավար Անահիտ Աղաբեկյանը խոսեցին հիմնական նպատակների և բոլոր երեխաների, անկախ իրենց դրությունից, ներգրավման կարևորության մասին: Ուսանողները, ինչպես նաև դպրոցի տնօրենները, նկատեցին, որ կազմակերպության շարունակական գործունեությունը դրական ազդեցություն կունենա, օգնելու փոխել դպրոցում մթնոլորտը, ստեղծել ավելի ընկերական միջավայրը:

Սկզբնական շրջանում, HDP հիմնադրամը նույնպես տարբեր մշակութային միջոցառումներ իրականացրեց դպրոցնեում և հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունում, ինչպես նաև Ալավերդու մանկապարտեզում տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի ներկայացում: Այս միջոցառումները օրինակներն էին դպրոցների համար 2009 թվականից սկսած Հաշմանդամ մարդկանց կազմակերխությունների օգնությունը մեծ հանդուրժողականության համար նախագծից, որը նպատակ ուներ նպաստել ներառական կրթությանը: Այս մշակութային նախագծի միջոցառումները, իրականացված HDP հիմնադրամի կողմից, հանդիսանում էին ներառական միջավայրում ինտեգրացմանը նպաստելու լավագույն օրինակները:

Children with disabilities at summer camp

Նախագծում իրականացված միջոցառումներից էր նաև ամառային ճամբարը, որը իրականացվեց 2010թ. ամռանը: HDP հիմնադրամը կազմեց հաշմանդամ երեխաների խումբ և Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում երեխաների համար կազմակերպեց 10 օրյա ամառային ճամբար: Ամառային ճամբարում փորձությունները շատ խրախուսական էին, քանի որ այդ երեխաները ինտեգրվեցին հեշտությամբ, երբ նրանք կազմակերպում և մասնակցում էին տարբեր միջոցարումներին այլ երեխաների հետ:

Ամառային ճամբարը լավ օրինակ հանդիսացավ հաշմանդամ երեխաներին ինտեգրմանը նպաստելու համար: Այս փորձության մեջ նրանց ընձեռվեց մեծ հնարավորություններ, որոնք նրանցից շատերը ի վիճակի չէին լինի անել այլ կերպ: Դա օգնեց հաշմանդամ երեխաներին զարգացնել իրենց հաղորդակցման որակները և կոտրել սոցիալ-ֆիզիկական խոչընդոտները: Ըստ ծնողների, ամառային ճամբարը գերազանց հնարավորություն է իրենց երեխաների համար, որպեսզի լինեն ավելի շփվող և ազատամիտ:

Ներկայացվեցին և ամբողջ գյուղական համայնքին հեռարձակվեց HDP հիմնադրամի կողմից իրականացված տարբեր դոկումենտալ ֆիլմեր: Նախագծի հիմնական նպատակն էր աջակցել թիրախային խմբերին, ինչպիսիք են հաշմանդամ երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները և փախստական երեխաները, ներգրավվելու մտքին:

 

гٳϳݻ

۷

γٳ

ٻ





 


www.hdp.org All rights reserved